Հայրենիք Եկեղեցի Արժանապատվություն Отечество Церковь Достоинство Սանկտ Պետերբուրգի Հայ համայնքի պարբերաթերթ Газета Армянской общины Санкт-Петербурга №6-7 (264-265), 2015 թ. Լույս է տեսնում 1993 թ. փետրվարից № 6-7 (264-265), 2015 г. Издается с февраля 1993...
More
Հայրենիք Եկեղեցի Արժանապատվություն Отечество Церковь Достоинство Սանկտ Պետերբուրգի Հայ համայնքի պարբերաթերթ Газета Армянской общины Санкт-Петербурга №6-7 (264-265), 2015 թ. Լույս է տեսնում 1993 թ. փետրվարից № 6-7 (264-265), 2015 г. Издается с февраля 1993 г. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն գեղարվեստի մեծ նվիրյալի և տաղանդավոր նկարչի: Հայաստանի, Ռուսաստանի և բազմաթիվ այլ երկրների թանգարաններում ու ցուցասրահներում ներկայացված Ձեր ստեղծագործությունների միջոցով Դուք տասնամյակներ շարունակ մարդկանց փոխանցում եք Ձեր հոգու անկեղծ զգացումներն ու ապրումները: Ձեր արվեստը, որ մեծ ճանաչում ու պատիվ է բերել Ձեզ, գնահատված է Հայաստանի և Ռուսաստանի ամենաբարձր պարգևներով ու կոչումներով: Ձեր հմտությունները Դուք ամենայն սիրով ու նվիրումով բաշխել եք նաև բազմահարյուր երիտասարդ նկարիչների` դասավանդելով ու վարչական պաշտոններ վարելով Խաչատուր Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանում: Մեզ համար առանձնակի գոհունակություն է գնահատել նաև Առաքելական մեր Ս
Less